Ծառուկյանի «Multi Rest House» հյուրանոցում չորս ամիս աշխատավարձ չեն ստացել
14/05/2014 09:37

Ծառուկյանի «Multi Rest House» հյուրանոցում չորս ամիս աշխատավարձ չեն ստացել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Multi Rest House» հյուրանոցի աշխատակիցները մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում դժգոհել են հյուրանոցի մի քանի աշխատակիցներ, որոնց անունները, հասկանալի պատճառներով, թերթը չի հրապարակում:

Աշխատավարձ չվճարելու մասին մի քանի գրառումներ կան նաև Facebook սոցիալական ցանցում. օգտատերերը դժգոհում են, որ մարդիկ 4 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

Թերթը փորձել է կապ հաստատել հյուրանոցի տնօրինության հետ, որտեղից ասել են, որ աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ կան, բայց իրենք փորձում են դրանք հարթել և որ արդեն մասամբ վճարել են մարտ ամսվա աշխատավարձերը, մասամբ էլ մի քանի աշխատակցի ապրիլ ամսվա համար են վճարել: «Նրանք, ովքեր ծանր սոցիալական վիճակում են, գալիս ասում են, որ վարկերի տակ են, նրանց ընդառաջում են, վճարում ենք: Այդպես աշխատում ենք մարել պարտքը»,-թերթի հետ զրույցում ասել է հյուրանոցի պատասխանատուներից մեկը: 

Ծառուկյանի «Multi Rest House» հյուրանոցում չորս ամիս աշխատավարձ չեն ստացել