.jpg)
14/05/2014 19:54
Գերմանիայի հավաքականի նախնական կազմը կրճատվել է
Ըստ «Bild»-ի տեղեկատվության` Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն արդեն կրճատել է իր թիմի նախնական կազմը: Արձակուրդ է ուղարկվել 4 ֆուտբոլիստ` Մարսել Յանսենը` «Համբուրգից», «Շալկեի» կիսապաշտպաններ Լեոն Գորետցկան և Մաքսիմիլիան Մայերը, ինչպես նաև «Աուգսբուրգի» կիսապաշտպան Անդրե Խանը:
Ավելացնենք, որ Լյովի տրամադրության տակ մնացած ֆուտբոլիստների թիվն այժմ հասնում է 26-ի: