Նահապետավան գյուղում տղամարդու հոշոտված դի է հայտնաբերվել
14/05/2014 14:50

Նահապետավան գյուղում տղամարդու հոշոտված դի է հայտնաբերվել

Շիրակի մարզի Նահապետավան գյուղի «Յայլա» կոչվող տարածքում մայիսի 13-ին հայտնաբերվել է դեռևս անձը չպարզված տղամարդու հոշոտված դի, հավանաբար, նրան  հոշոտել են կենդանիները: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նրան այդ տարածքում նկատել է մի հովիվ և հայտնել այդ մասին ոստիկանություն։ Ըստ տեղեկությունների՝ նա հոշոտված է:

Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ տղամարդը իրենց գյուղից չէ:

«Մեր գյուղից որևէ մեկը չի կորել և վստահ եմ, որ այդ տղամարդը մեր գյուղից չէ, կարծում եմ՝ վաղուցվա դեպք կլինի»,-ասաց նա:

Նահապետավան գյուղում տղամարդու հոշոտված դի է հայտնաբերվել