Օբամայի դեմ մահափորձ նախապատրաստողը մահապատժի կենթարկվի
14/05/2014 15:38

Օբամայի դեմ մահափորձ նախապատրաստողը մահապատժի կենթարկվի

Հարավային Դաքոտայի դատարանը մահապատժի է դատապարտել 44-ամյա Ջեյմս Մաքվեյին, ով ցանկանում էր սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ դատավճիռը կայացվել է ոչ թե մահափորձի նախապատրաստման, այլ տարեց կնոջ սպանության համար: Տարեց կնոջ սպանությունը Օբամայի դեմ մահափորձի մի դրվագն է:

44-ամյա տղամարդը 75-ամյա Մեյբլ Շեյնի մեքենան առևանգելու և Վաշինգտոն հասնելու համար սպանել էր տարեց կնոջը: Արդեն Վաշինգտոնում Մաքվեյը ծրագրել էր սպանել Օբամային:

Մեղադրող կողմը պահանջել է Մաքվեյի համար ցմահ ազատազրկում, սակայն դատարանը ընտրել է առավելագույն պատիժը:
 

Օբամայի դեմ մահափորձ նախապատրաստողը մահապատժի կենթարկվի