«Նռան գույնը» Կաննում ներկայացնում է Հայաստանը, ոչ Ուկրաինան
14/05/2014 20:57

«Նռան գույնը» Կաննում ներկայացնում է Հայաստանը, ոչ Ուկրաինան

Վերջին օրերին ռուսական, նաև ուկրաինական ԶԼՄ-ներով տեղեկություն էր տարածվել, թե Ուկրաինան Կաննի կինոփառատոնին ի թիվս  8 ֆիլմերի, ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը՝ որպես ուկրաինական:

Aysor.am-ին Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը պարզաբանեց, որ իրոք Կաննի կինոփառատոնին ոչ մրցութային, առանձին` «Դասական գլուխգործոցներ» ծրագրով ներակայացվելու է «Նռան գույնը», սակայն դա անում են ոչ թե ուկրաինացիները, այլ Հայաստանը:

Նա նաև փոխանցեց, որ «Նռան գույնը» ֆիլմը վերակագնել է «Մարտին Սկորսեզեի» հիմանդրամը՝ Ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:

Թեև Գ. Գևորգյանը նշեց, որ լրատվամիջոցներով արդեն հայտնել են, որ ուկրաինացիները կապ չունեն «Նռան գույնը» Կաննում ներակայացնելու հետ: Նշենք, որ Կինոկենտրոնի կայքում տեղադրված է Կաննը, ուկրաինական կինոն, Փարաջանովը և ռուսալեզու լրատվամիջոցները հրապարակումը:

Ըստ Գ. Գևորգյանի կա նաև հեղինակային իրավունքների խնդիր, «Նռան գույնը» նկարահանվել է «Հայֆիլմ» կինսոտուդիայում և ուկրաինացիները կապ չունեն ոչ արտադրության ոչ վերականգնման, ոչ էլ ցուցադրության հետ. «Նռան գույնը»  «Հայֆիլմի» սեփականությունն է:
 

«Նռան գույնը» Կաննում ներկայացնում է Հայաստանը, ոչ Ուկրաինան