Երգչուհի Ադելը գլխավորել է հարուստ երաժիշտների ցանկը
15/05/2014 18:41

Երգչուհի Ադելը գլխավորել է հարուստ երաժիշտների ցանկը

26-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը գլխավորել է բրիտանացի ամենահարուստ երիտասարդների ցանկը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:

Նշենք, որ ամենամյա այս ցանկը կազմում և հրապարակում է «Sunday Times» հանդեսը, որում ընդգրկվում են մինչև 30 տարեկան երիտասրդ կատարողները: Ադելի կարողությունը կազմել է մոտավորապես 45 մլն ֆունտ ստերլինգ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտավորապես 15 մլնով:

Հիշեցնենք, որ երգչուհին այս տարի պատրաստվում է նաև թողարկել իր նոր՝ երրորդ սկավառակը:

Ցանկի երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են DJ Քելվին Հարրիսը և «One Direction» խմբի 5 անդամները: Ուշագրավն այն է, որ այս տարի ցանկում կրկին հայտնվել է Arctic Monkeys խմբի անդամ Ալքես Թերները և «Mumford & Sons» խմբի անդամները:
 

Երգչուհի Ադելը գլխավորել է հարուստ երաժիշտների ցանկը