.jpg)
Պայթել են «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակները
Մայիսի 13-ին կրկին պայթել են «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակները: Այս մասին Facebook-ում ահազանգել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Վարդան Գալստյանը:
«Արգիճիին սանձելը շատ դժվար է, այն հիշաչար է ու դաժան: Նա կարոտում ու հիշում է իր հունը»,- գրել է Վարդան Գալստյանը:
ԷկոԼուրի փոխանցմամբ՝ վերջինս նշել է, որ պայթյունի հետևանքով ողողվել են մի քանի գյուղացիների հողատածքներ և զգալի վնաս է կրել հենց ընկերությունը: Վարդան Գալստյանը նաև համացանցում տեսնյութ է տեղադրել:
Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն: