Տավուշի մարզպետը, հնարավոր է, նշանակվի քաղաքաշինության փոխնախարար
15/05/2014 09:29

Տավուշի մարզպետը, հնարավոր է, նշանակվի քաղաքաշինության փոխնախարար

Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ: «Առավոտի» տեղեկություններով, Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղավորվում Երևանում` որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ:

Հավաստի տեղեկություններով` արդեն այս շաբաթ Տավուշի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը: