.jpg)
World Armenian Entertainment Awards 2014. Լուսանկարներ
Մայիսի 11-ին ԱՄՆ-ում տեղի է ունեցել WAEA` World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Ռազմիկ Ամյանը, իսկ Տարվա լավագույն երգչուհին Լիլիթ Հովհաննիսյանն է:


Տարվա լավագույն երգ անվանակարգում հաղթել է երգիչ Էրիկը՝ «Առաջին ու միակ» երգով, Տարվա լավագույն տեսահոլովակ անվանակարհում հաղթել է Էմմիի «Քեզ գտա» տեսահոլովակը, Հայ փոփի թագուհի է ճանաչվել Սիրուշոն, իսկ Հայ փոփի արքան Թաթա Սիմոնյանն է, «Մարդասիրական մրցանակի» է արժանացել Սերժ Թանգյանը, «Հայրենիքի մասին տարվա լավագույն երգի» անվանակարգում հաղթել է Սոֆի Մխեյանը՝ «Հայաստանի երգի» համար:


Տեղեկատվական պատերազմների ոլորտում հակահարվածի համար Հատուկ մրցանակի է արժանացել Անդրեն՝ «Սարի աղջիկ» երգով, «Ժողովրդի ձայնը անվանակարգում» մրցանակ է շնորհվել Միհրան Ծառուկյանին, «Հեռուստատեսության, կինոյի, հումորի ոլորտում մեծ ներդրման համար» մրցանակ է ստացել Աշոտ Ղազարյանը, «Սփյուռքի տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Lost and found in Armenia» ֆիլմը, «Հայկական արտադրության տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Գարեգին Նժդեհը», «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» է ճանաչվել Սիբիլը, «Սփյուռքի տարվա լավագույն երգիչը» Ադիս Հարմանդյանն է:


Հարութ Փամբուկչյանը արժանացել է «Կենդանի լեգենդ» անվանակարգում հատուկ մրցանակի, «Ամենապահանջված արտիստ» է ճանաչվել Արմենչիկը, «Հայ երգի դեսպանը» Արման Հովհաննիսյանն է, Հայկական արմատներով միջազգային արտադրության տարվա լավագույն նախագիծը «Capital cities»-ն է, «Տարվա լավագույն հեռուստանախագիծ» է ճանաչվել «Կարգին սերիալը»:



















