Մեղադրվում է 28 անձի խաբելով՝ 1.761.781.986 ՀՀ դր հափշտակելու մեջ
15/05/2014 18:56

Մեղադրվում է 28 անձի խաբելով՝ 1.761.781.986 ՀՀ դր հափշտակելու մեջ

Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը քննում է մոտ երեք տասնյակ մարդկանցից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու մեջ մեղադրվող Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Ա. Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի՝ նա վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերի հասնող գումարները, որն արտահայտվել է հետևյալում.
Արտակ Ղուկասյանը 2008-2010թթ. ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է մի շարք գրավատներ և տարադրամի փոխանակման կետեր ու անձամբ փաստացի կառավարել դրանց գործունեությունը:

Գործունեության սկզբնական փուլում Արտակ Ղուկասյանը գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու նպատակով տարբեր քաղաքացիներից պարտքով, այդ թվում՝ տոկոսով, գումարներ է վերցրել եկամտից նրանց մասնաբաժին տալու պայմանով, այդ գումարները հիմնականում չմուտքագրելով դրամարկղերում: 2009թ. սկսած՝ Արտակ Ղուկասյանի կողմից նախկինում ստացված ու ձեռնարկատիրական գործունեությունում ներդրած գումարները և դրանց շրջանառությունից գոյացած եկամուտները, ինչպես նաև իրացված գրավներից գոյացած գումարները պարբերաբար վերցնելու արդյունքում գրավատները և տարադրամի փոխանակման կետերը փաստացի աշխատել են ֆինանսական վնասով:

Նշված պայմաններում զրկված լինելով ստացված գումարները վերադարձնելու իրական հնարավորությունից՝ Արտակ Ղուկասյանը նախկին պարտատերերի կողմից մայր գումարների պահանջը երկարաձգելու նպատակով որոշել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով այլ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակել և դրանց հաշվին կատարել նախկին պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունները:

Իր այդ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ, Արտակ Ղուկասյանը տարբեր քաղաքացիների առաջարկել է զբաղվել համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ և նրանց մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով ներկայացել է որպես հաջողակ գործարար, միաժամանակ, թաքցնելով իր ղեկավարած գրավատների հանդեպ ունեցած խոշոր պարտքերի առկայության հանգամանքները՝ նրանց սուտ տեղեկություններ է հաղորդել, թե՝ իր գործունեությունը շահութաբեր է:

Այդ կերպ ձեռք բերելով 28 անձի վստահությունը՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու՝ գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու ու ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով Արտակ Ղուկասյանը նրանցից՝ իբրև փայատերերի 2009թ. մինչև 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, ոմանց, իբրև գործունեությունից գոյացած եկամտի մասնաբաժին, որոշ գումարներ վերադարձնելով ամրապնդել է իր նկատմամբ ունեցած վստահությունը, ինչպես նաև՝ երկարաձգել մայր գումարները պահանջելու ժամկետները, նրանց գցելով մոլորության մեջ և չարաշահելով վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.761.781.986 ՀՀ դրամ:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանն իրեն վստահված՝ ուրիշի խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, փաստացի իր կողմից կառավարվող գրավատնային գործունեություն իրականացնող «Մաստեր կրեդիտ»« և «Ֆինանսական շտապօգնություն»« ՍՊ ընկերություններից 2012թ. ապրիլ և մայիս ամիսներին յուրացման եղանակով հափշտակել է ներքոհիշյալ անձանց 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տրամադրված 891.000 ՀՀ դրամի վարկերի դիմաց վերջիններիս գրավադրած խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.332.000 « դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք անձնական կարիքների համար 2012թ. ապրիլին և մայիսին գրավադրել է այլ գրավատներում և ստացված գումարները ծախսել անձնական կարիքների համար:

Այսպես.

Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համատեղ գրավատնային և տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվելու, ստացված եկամտից հավասար մասնաբաժին տալու պատրվակով Վահրամ Մկրտչյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս կողմից ներդրումներ կատարելու, իսկ իր կողմից գրավատնային գործունեությունը կառավարելու պայմանով հիմնել գրավատներ:

2008թ. Վահրամ Մկրտչյանը հիմնադրել է «Ֆինանսական շտապօգնություն» ՍՊ ընկերությունը, իսկ 2009թ.՝ «Մինի կրեդիտ» ՍՊ ընկերությունը, որի հիմնադիրներ են ձևակերպվել Արտակ Ղուկասյանի մայրը՝ Ամալյա Բեգլարյանը և ընկերը՝ Զորիկ Թորոսյանը: Օգտվելով Վահրամ Մկրտչյանի հետ նախկինում ունեցած պետական համակարգում աշխատելու, ինչպես նաև՝ մինչ այդ տարադրամի փոխանակման գործունեության ընթացքում նրա մոտ ձևավորված վստահությունից, իրեն դրսևորելով որպես «ազնիվ» գործընկեր, վերջինիս կողմից երկու գրավատներում ներդրած ընդհանուր՝ 80.000.000 ՀՀ դրամը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ՝ Արտակ Ղուկասյանը նրանից թաքցրել է այլ անձանցից իբրև նույն գրավատներում ներդնելու համար գումարներ ստանալու, այլ անձանց այդ գրավատները որպես համատեղ ձեռնարկատիրական գործունեություն ներկայացնելու փաստերը, ինչպես նաև՝ գրավատների դրամարկղերից պարբերաբար գումարներ վերցնելու արդյունքում իրականում վնասով գործող գրավատները Վահրամ Ակրտչյանին ներկայացրել է որպես շահութաբեր գործունեություն և վերջինիս գցելով մոլորության մեջ՝ հասանելիք շահույթի վերաբերյալ կեղծ հաշվարկներ ներկայացրել, ապա՝ 2012թ. ապրիլին «Մինի կրեդիտ» ՍՊ ընկերության մոր՝ Ամալյա Բեգլարյանի 50 տոկոս բաժնեմասը նույն ընկերոթյան մյուս բաժնետեր Զորիկ Թորոյանին 48.000.000 ՀՀ դրամով և 15.000 ԱՄն դոլարով վաճառելու փաստը թաքցնելով Վահրամ Մկրտչյանից, վերջինիս հետ վերջնահաշվարկ չի կատարել, չի վերադարձրել վերջինիս ներդրած գումարները, այդ կերպ չարաշահելով նրա վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 80.000.000 ՀՀ դրամը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը, վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և ստացված եկամտից մասնաբաժին տալու պատրվակով, այդ գրավատների և տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը ներկայացնելով որպես շահութաբեր գործունեություն, Արման Ղագարյանից 2010-2011թթ. ընթացքում տարբեր մասնաբաժիններով խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 70.300.000 « դրամին համարժեք 185.000 ԱՄՆ դոլար, ապա հավաստիացնելով, որ ներդրած հիշյալ գումարների շրջանառությունից ստացել է բավականաչափ եկամուտ, պայմանավորվելով նրան հասանելիք եկամտի մասնաբաժինը կուտակելու շուրջ՝ այդ եղանակով նրան գցել է մոլորության մեջ, ամրապնդել իր նկատմամբ ունեցած վստահությունը, սակայն չարաշահելով Արման Ղագարյանի վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է այդ գումարները:

Դրանից բացի, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և ամսական
10.000 ԱՄՆ դոլար եկամուտ տալու պատրվակով էդգար Խաչատրյանից 2011թ. սկզբներին երկու մասով ստացել է 14.640.000 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար, իսկ 2012թ. մայիսի սկգբին՝ 5.000.000 ՀՀ դրամ, սակայն նշված գումարները որևէ գործունեությունում չի ներդրել, եկամուտներ չի ստացել, չարաշահելով էդգար Խաչատրյանի վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 19.640.000 դրամը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ Մաթևոս Մելիքսեթյանին ներկայանալով նույն՝ գրավատնային գործունեությամբ զբաղվող հաջողակ գործարար, իր գրավատներում ներդնելու և եկամտից 50 տոկոս մասնաբաժին տալու պատրվակով 2010թ. հուլիսին վերջինիս որդու՝ Արարատ Մելիքսեթյանի միջոցով ստացել է 11.000.000 ՀՀ դրամ՝ մեկ տարի ժամանակով:

Գումարի վերադարձը երաշխավորված լինելու պատրանք ստեղծելու նպատակով Արտակ Ղուկասյանը ցուցադրաբար Մելիքսեթյանների տուն է այցելել ոսկեղենով, առանձնապես խոշոր չափերի գումարներով հագեցած պայուսակով, հայտնել Գարեգին Նժդեհի փողոցում նոր գրավատուն հիմնելու մտադրության մասին, այդ կերպ Մաթևոս Մելիքսեթյանի մոտ առավել վստահություն ներշնչելով նրանից 2010թ. սեպտեմբերից մինչև 2011թ. մայիսն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 128.100.000 ՀՀ դրամին համարժեք 350.000 ԱՄՆ դոլար՝ կրկին իր գրավատներում ներդնելու պատրվակով:

Համատեղ գործունեություն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով Արտակ Ղուկասյանը Մաթևոս Մելիքսեթյանին՝ որպես փայատիրոջ, հանձնել է «Ֆինանսական շտապօգնություն»« և «Մաստեր կրեդիտ»« գրավատների գրավադրված ոսկու պահոցների բանալիների օրինակները՝ վերջինիս կողմից հսկողություն իրականացնելու համար, սակայն չարաշահելով նրա վստահությունը՝ ստացված գումարներն իրականում որևէ գրավատանը կամ տարադրամի փոխանակման կետերում չի ներդրել:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը և ամրապնդելով իր նկատմամբ ունեցած վստահությունը՝ համաձայնել է Մասիս քաղաքում նոր գրավատուն հիմնելու՝ Մաթևոս Մելիքսեթյանի առաջարկին: Արտակ Ղուկասյանը, փաստացի իրականացնելով «Ֆինանսական շտապօգնություն»« ՍՊ ընկերության գործունեության կառավարումը, Մաթևոս Մելիքսեթյանի հետ պայմանվորվել է Մաթևոս Մելիքսեթյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 5/1 հասցեում գտնվող անշարժ գույքի գրավադրմամբ «Արմսվիսբանկ»« ՓԲ ընկերության հետ գրավադրված անշարժ գույքի առավելագույն գումարի վարկային միջոցներ տրամադրելու վերաբերյալ 2011թ. հոկտեմբերի 21-ին կնքված գլխավոր վարկային միջոցները ներդնել «Գարանտ կրեդիտ»« գրավատանը: Առանց հիշյալ գործարքը կնքելու շուրջ «Ֆինանսական շտապօգնություն»« ՍՊ ընկերության հիմնադիր Վահրամ Մկրտչյանի համաձայնությունն ստանալու, օգտագործելով վերջինիս անվամբ ընկերության հաշվապահ Լիլիթ Մելքոնյանի կողմից կազմված և ստորագրված, իրավունք վերապահող՝ 2011թ. հոկտեմբերի 10-ին ամսագրված կեղծ լիազորագիրը, վարկ ստանալու վերաբերյալ 2011թ. դեկտեմբերի 1-ի, 2012թ. մարտի 1-ի ամսագրված որոշումներն ու 2012թ. մարտի 2-ի ամսագրված դիմումը՝ պաշտոնական այդ փաստաթղթերը ներկայացրել է «Արմսվիսբանկ» ՓԲ ընկերություն, որտեղից 2011թ. նոյեմբերի 1-ին ստացված 50.000 ԱՄՆ դոլարը ներդրել է «Գարանտ կրեդիտ»« ՍՊ ընկերությունում, ապա՝ Արտակ Ղուկասյանը չարաշահելով Մաթևոս Մելիքսեթյանի վստահությունը, առանց վերջինիս համաձայնության ու գիտության, 2011թ. դեկտեմբերի 12-ին բանկից ստացել է 38.267.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՍՆ դոլար, 2012թ. դեկտեմբերի 19-ին՝ 19.097.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար և 2012թ. մարտի 15-ին՝ 38.936.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՍՆ դոլար և ծախսել է անձնական այլ կարիքների համար, մասնավորապես՝ անշարժ գույք է ձեռք բերել Մաշտոցի 43 շենքի 34 հասցեում, որը ձևակերպվել է մոր՝ Ամալյա Բեգլարյանի անվամբ:

Այսպիսով, Արտակ Ղուկասյանը, չարաշահելով Մաթևոս Մելիքսեթյանի վստահությունը, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր օգտագործելով՝ ստացված գումարներն իրականում որևէ գրավատանը կամ տարադրամի փոխանակման կետերում չի ներդրել և խաբեությամբ հափշտակել է աոանաձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 255.400.500 ՀՀ դրամը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, գրավատնային գործունեության մեջ ներդնելու և ամսական ստացված շահույթի 3 տոկոսը վճարելու պատրվակով 2010թ. ընթացքում Հայկ Ասատրյանից մաս- մաս խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 57.000.000 ՀՀ դրամին համարժեք 150.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացված գումարներն իր գրավատների կամ տարադրամի փոխանակման կետերի գործունեությունում չի ներդրել, նրան գցելով մոլորության մեջ՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համատեղ գրավատնային գործունեություն իրականացնելու, այդ գործունեությունն ընդլայնելու համար գումարներ ներդնելու, ինչպես նաև Արթուր Պետրոսյանի և Սորա Մելիքյանի մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով նրանց ընդգրկելով այդ գործունեության մեջ, ներկայացրել է դրա նրբությունները, «Ֆինանսական շտւսպօգնություն»« և «Մինի կրեդիտ» գրավատներում վերջիններիս տնօրեն և պատասխանատու այլ պաշտոն զբաղեցնելու կեղծ խոստումներ տվել, ապա՝ Արթուր Պետրոսյանին խոստացել է համատեղ գործունեություն ծավալելու նպատակով գնել Գարեգին Նժդեհի փողոցի 12 շենքի թիվ 60 հասցեում գտնվող տարածքը՝ վերջինիցս թաքցնելով նույն տարածքը գնելու և համատեղ գրավատնային գործունեություն ծավալելու շուրջ այլ անձի՝ Վաչե Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածությունը, այդ եղանակով հաջողակ և վստահելի գործարարի պատրանք ստեղծելուց հետո Արտակ Ղուկասյանը 2010թ. հուլիսից մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ մաս-մաս ստացել է Աորա Մելիքյանից՝ 6.376.300 ՀՀ դրամին, իսկ Արթուր Պետրոսյանից՝ 46.599.946 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ, սակայն չարաշահելով վերջիններիս վստահությունը՝ ստացված գումարներն իրականում գրավատներում չի ներդրել, նրանց գցելով մոլորության մեջ՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 52.976.246 ՀՀ դրամը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համատեղ գրավատնային և տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվելու, ստացված եկամտից հավասար մասնաբաժին տալու պատրվակով Վաչե Սարգսյանից 2011թ. ապրիլին խաբեությամբ ստացել է 37.163.250 ՀՀ դրամին համարժեք 99.500 ԱՄՆ դոլար՝ վերջինիս հետ համատեղ 2011թ. մարտին ձեռք բերած՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 12 շենքի 60 տարածքում «Մաստեր կրեդիտ»
ՍՊ ընկերության գրավատնային գործունեությունում ներդնելու համար: Այնուհետև Արտակ Ղուկասյանը, Վաչե Սարգսյանին հավաստիացնելով, որ մինչ 2012թ. Ամանոր ու դրանից հետո 2-3 ամիսներն ընկած ժամանակահատվածում գրավատնային գործունեության շահութաբերությունն աճում է, և խոշոր ներդրումների պայմաններում խոշոր շահույթ կառաջանա, վերջինիցս 2011թ. նոյեմբերի 4-ից մինչև 2012թ. մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում 9 մասով խաբեությամբ ևս ստացել է ընդհանուր՝ 512.616.950 ՀՀ դրամին համարժեք 1.335.000 ԱՍՆ դոլար և 273.000.000 ՀՀ դրամ:

Մինչդեռ, Արտակ Ղուկասյանը Վաչե Սարգսյանից ստացած գումարները որևէ գործունեությունում չի ներդրել, սկսած 2012թ. ապրիլից՝ տարբեր անհիմն պատճառաբանություններով խուսափել է վերջինիս հանդիպելուց և հաշվարկներ կատարելուց, իսկ նախկինում ներդրված գումարներով տրամադրված վարկերի դիմաց ստացված գրավներն այլ գրավատներում գրավադնելու արդյունքում ստացված դրամական միջոցները տնօրինելով՝ չարաշահել է նրա վստահությունը և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 822.780.200 ՀՀ դրամը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Արթուր Մելքոնյանի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և գործունեությունը բարելավելու պատրվակով նրանից 2009-2010թթ. ընկած ժամանակահատվածում մաս-մաս խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 3.000.000 ՀՀ դրամ, սակայն ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու, երկու տարի անց ստացված գումարների դիմաց մեկական գրավատուն և տարադրամի փոխանակման կետ վերաձևակերպելու պատրվակով Սուրիկ Տոնոյանից 2010թ. մայիս-հունիսի ընթացքում երկու մասով խաբեությամբ ստացել է ընդհանուր՝ 8.011.500 ՀՀ դրամին համարժեք 8.000 և 13.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, խոստումը չի կատարել և չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և ստացված եկամտից հավասար մասնաբաժին տալու պատրվակով Մովսես Հովհաննիսյանից 2009թ. օգոստոսին խաբեությամբ ստացել է 5.500.000 ՀՀ դրամ, իսկ 2011թ. ընթացքում՝ մաս-մաս, ընդհանուր՝ 45.000.000 դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 50.500.000 ՀՀ դրամը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և գործունեությունը բարելավելու պատրվակով Ռուբեն 9-րիգորյանից 2010թ. ապրիլին խաբեությամբ ստացել է 7.860.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար, իսկ 2011թ. հունվարին՝ 27.510.000 ОС դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 35.370.000 ՀՀ դրամը:

Դրանից բացի, Արտակ Ղուկասյանը, վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, օգտվելով 2008-201 Օթթ. ընթացքում Աևոն Գրիգորյանի հետ տարադրամի փոխանակման կետում իրականացրած համատեղ գործունեության արդյունքում վերջինիս մոտ ձեռք բերած վստահությունից, իր գրավատներում ներդնելու և ստացված եկամտից մասնաբաժին տալու պատրվակով նրանից 2010թ. վերջերին խաբեությամբ ստացել է 3.600.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար և 2.000.000 ՀՀ դրամ, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով Աևոն Գրիգորյանի վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 5.600.000 ՀՀ դրամը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և գործունեությունը բարելավելու պատրվակով Աբրահամ Ռուբինյանից 2010թ. նոյեմբերի կեսերին ստացել է 100.000 ԱՄՆ դոլար և վերջինիս մոտ վստահություն ներշնչելու նպատակով նշված գումարը երկու ամիս անց վերադարձրել է: Այնուհետև՝ համատեղ գրավատնային գործունեություն իրականացնելու, այդ գործունեությունն ընդլայնելու համար գումարներ ներդնելու պատրվակով Աբրահամ Ռուբինյանից 2011թ. սկգբներին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 149.650,000 ՀՀ դրամին համարժեք 410.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացված գումարներն այդ ործունեությունում չի ներդրել, չարաշահելով նրա վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում
ներդնելու և գործունեությունը բարելավելու պատրվակով Աբրամ Բախչագուլյանից 2011թ. ամռանը խաբեությամբ ստացել առանձնապես խոշոր չափերի՝ 9.237.500 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով Նրա վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու, գործունեությունը բարելավելու և մի քանի ամսից մարելու պատրվակով:

Համլետ Հովակիմյանից 2011թ. փետրվարին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.555.500 ՀՀ դրամին համարժեք 20.700 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով Համլետ Հովակիմյանի վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և գործունեությունը բարելավելու պատրվակով Աշոտ Բագրատունյանից 2011թ. մայիսին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.470.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:
Բացի դրանից, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, տարադրամի փոխանակման կետում ներդնելու և ամսական հավասար եկամուտ ստանալու պատրվակով Սարգիս Մելքոնյանից 2011թ. օգոստոսի 6-ին խաբեությամբ ստացել է 1.741.000 ՀՀ դրամ և 5.877.440 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, մինչդեռ նշված գումարը որևէ գործունեությունում չի ներդրել, եկամուտներ չի ստացել, չի վերադարձրել և, չարաշահելով Սարգիս Մելքոնյանի վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 7.618.440 ՀՀ դրամը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համատեղ գրավատնային գործունեությամբ զբաղվելու և ստացված եկամտից մասնաբաժին տալու պատրվակով Արմեն Ազարյանից 2011թ. հուլիսի 6-ին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.600.000 ՀՀ դրամին համարժեք 80.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և գործունեությունը բարելավելու պատրվակով Սամվել Մանուկյանից 2011թ. սեպտեմբերի 2-ին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.896.100 ՀՀ դրամին համարժեք 35.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և գործունեությունը բարելավելու պատրվակով Կարեն Թադևոսյանից 2011թ. դեկտեմբերին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.575.000 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:
Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և ամսական հավասար եկամուտ ստանալու պատրվակով Անդրանիկ Մելոյանից 2011թ. դեկտեմբերի 2-ին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 19.000.000 ՀՀ դրամ, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու և գործունեությունը բարելավելու պատրվակով Վարդան Հակոբյանից 2011թ. ընթացքում խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 8.217.000 ՀՀ դրամին համարժեք 22.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:
Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու, գործունեությունը բարելավելու և հավելյալ գումարով ցպահանջ հետ վերադարձնելու պատրվակով Նվարդ Ղավիթւսվյանից 2011թ. սեպտեմբերից մինչև 2012թ. մարտն ընկած ժամանակահատվածում տարբեր մասնաբաժիններով ստացել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 10.200.000 ՀՀ դրամ, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:
Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում ներդնելու, գործունեությունը բարելավելու և ցպահանջ վերադարձնելու պատրվակով աշխատանքային նախկին ընկերուհու՝ Սուսաննա Սերոբյանի ամուսնուց՝ Սիմոն Ղոնախչյանից, 2012թ. հունվարին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.805.000 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, տարադրամի փոխանակման համատեղ գործունեությամբ զբաղվելու և ստացված եկամտից հավասար մասնաբաժին տալու պատրվակով Հայկ Խաչատրյանից 2012թ. հունվարին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 3.875.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՍՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, գրավատնային գործունեությամբ համատեղ զբաղվելու և ստացված եկամտից մասնաբաժին տալու պատրվակով Արմեն Պուրտոյանից 2012թ. ապրիլին 2 մասով խաբեությամբ ստացել է ընդհանուր՝ 17.248.000 ՀՀ դրամին համարժեք 44.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, որպես գումարի վերւսդարձնելիությւսն երաշխիք՝ նրա մոտ թողնելով իբր ներդրած հիշյալ գումարի դիմաց գրավի առարկա հանդիսացող 7000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 14.504.000 ՀՀ դրամին համարժեք 37.000 ԱՄՆ դոլարը:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, իր տարադրամի փոխանակման կետերում ներդնելու, գործունեությունը բարելավելու պատրվակով Արամ Արշակյանից 2012թ. հունիսին խաբեությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.000.000 ՀՀ դրամ, մինչդեռ ստացված գումարներն այդ գործունեությունում չի ներդրել, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է հիշյալ գումարը:

Այսինքն, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով 28 անձանցից առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.761.781.986 ՀՀ դրամ գումար հափշտակելով՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք, իսկ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելով՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք:

Բացի այդ, Արտակ Ղուկասյանն իրեն վստահված ուրիշի խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, փաստացի իր կողմից կառավարվող գրավատնային գործունեություն իրականացնող «Մաստեր կրեդիտ»« և «Ֆինանսական շտապօգնություն»« ՍՊ ընկերություններից 2012թ. ապրիլ և մայիս ամիսներին յուրացման եղանակով հափշտակել է ներքոհիշյալ անձանց 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տրամադրված 891.0 ՀՀ դրամի վարկերի դիմաց վերջիններիս գրավադրած խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.372.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք անձնական կարիքների համար 2012թ. ապրիլին և մայիսին գրավադրել է այլ գրավատներում գրավատանը և ստացված գումարները ծախսել անձնական կարիքների համար:

Մասնավորապես.

2012թ. մարտի 26-ին վերակնքված վարկային թիվ 2621 և 2012թ. մարտի 17-ին՝ վարկային թիվ 2541 պայմանագրերով 345.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գրավի դիմաց Մայի Արղամանյանին տրամադրված ընդհանուր՝ 220.000 ՀՀ դրամը վերջինս չի մարել, սակայն Արտակ Ղուկասյանը, ոսկյա զարդերի արժեքի և տրամադրված վարկի տարբերություն կազմող 125.000 ՀՀ դրամի դիմաց իրեն վստահված գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով, անձնական կարիքների համար 2012թ. ապրիլի 24-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ»« գրավատանը:

2012թ. մարտի 19-ին վերակնքված վարկային թիվ 6310 պայմանագրով 220.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գրավի դիմաց Աստղիկ Կնյազյանին տրամադրված 54.000 ՀՀ դրամը վերջինս չի մարել, սակայն Արտակ Ղուկասյանը ոսկյա զարդերի արժեքի և տրամադրված վարկի տարբերություն կազմող 166.000 ՀՀ դրամի դիմաց իրեն վստահված գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով՝ անձնական կարիքների համար 2012թ. ապրիլի 30-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ» գրավատանը:

2011թ. դեկտեմբերի 29-ին վերակնքված վարկային թիվ 1600 պայմանագրով ոսկյա զարդերի գրավի դիմաց Զւսվեն Կնյազյանին տրամադրված 22.000 ՀՀ դրամ գումարը վերջինս մարել, սակայն Արտակ Ղուկասյանն իրեն վստահված 45.000 ՀՀ դրամ արժողությամբ գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով՝ անձնական կարիքների համար 2012թ. մայիսի 5-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ» գրավատանը:

2012թ. ապրիլի 3-ին վերակնքված վարկային թիվ 2703 պայմանագրով ոսկյա զարդերի գրավի դիմաց Ալինա Մհերյանին տրամադրված 110.000 ՀՀ դրամ գումարը վերջինս մարել, սակայն Արտակ Ղուկասյանն իրեն վստահված 209.000 ՀՀ դրամ արժողությամբ գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով՝ անձնական կարիքների համար 2012թ. մայիսի 5-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ»« գրավատանը:

2012թ. ապրիլի 6-ին կնքված վարկային թիվ 2729 պայմանագրով ոսկյա զարդերի գրավի դիմաց Արմինե Դրիգորյանին տրամադրված 60.000 ՀՀ դրամ գումարը վերջինս մարել, սակայն Արտակ Ղուկասյանն իրեն վստահված 130.000 ՀՀ դրամ արժողությամբ գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով՝ անձնական կարիքների համար 2012թ. մայիսի 5-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ»« գրավատանը:

2012թ. մարտի 27-ին վերակնքված վարկային թիվ 2630 պայմանագրով ոսկյա զարդերի գրավի դիմաց Ավետլանա Ավետիսյանին տրամադրված 50.000 ՀՀ դրամ գումարը վերջինս մարել, սակայն Արտակ Ղուկասյանն իրեն վստահված 77.000 ՀՀ դրամ արժողությամբ գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով՝ անձնական կարիքների համար 2012թ. մայիսի 6-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ» գրավատանը:

2012թ. ապրիլի 24-ին վերակնքված վարկային թիվ 2922 պայմանագրով 185.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գրավի դիմաց Սուտա Ասադյանին տրամադրված 50.000 ՀՀ դրամ գումարը վերջինս չի մարել, սակայն Արտակ Ղուկասյանը ոսկյա զարդերի արժեքի և տրամադրված վարկի տարբերություն կազմող 135000 ՀՀ դրամի դիմաց իրեն վստահված գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով՝ անձնական կարիքների համար 2012թ. մայիսի б-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ»« գրավատանը:

2012թ. մարտի 30-֊ին վերակնքված վարկային թիվ 2662 պայմանագրով ոսկյա զարդերի գրավի դիմաց Վրեժ Խաչատրյանին տրամադրված 45.000 ՀՀ դրամ գումարը վերջինս մարել, սակայն Արտակ Ղուկասյանն իրեն վստահված 85.000 ՀՀ դրամ արժողությամբ գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով՝ անձնական կարիքների համար 2012թ. մայիսի 7-ին գրավադրել է «Վոլտա»« գրավատանը:

2012թ. մայիսի 5-ին կնքված վարկային թիվ 3006 պայմանագրով 480.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գրավի դիմաց Նունե Գրիգորյանին տրամադրված 240000 ՀՀ դրամ գումարից վերջինս մարել է 160.000 ՀՀ դրամը, սակայն Արտակ Ղուկասյանը ոսկյա զարդերի արժեքի և տրամադրված վարկի տարբերություն կազմող 400000 ՀՀ դրամի դիմաց իրեն վստահված գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակելով՝ անձնական կարիքների համար 2012թ. քննությամբ չպարզված օրը գրավադրել է այլ գրավատանը:

Այսինքն, Արտակ Ղուկասյանը յուրացման եղանակով 9 անձից խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.372.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր յուրացնելով՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք:

Այսպիսով, Արտակ Ղուկասյանը վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով 28 անձից առանձնապես խոշոր չափերի՛, ընդհանուր 1.761.781.986 ՀՀ դրամ գումար հափշտակելով, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք, յուրացման եղանակով 9 անձից խոշոր չափերի, ընդհանուր՝ 1372000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր յուրացնելով կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք և ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելով՝ կատարել է 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք:
 

Մեղադրվում է 28 անձի խաբելով՝ 1.761.781.986 ՀՀ դր հափշտակելու մեջ