Էկոնոմիկայի նախարար. Խաղի կանոններ կային, բայց բավարար չէին
15/05/2014 17:27

Էկոնոմիկայի նախարար. Խաղի կանոններ կային, բայց բավարար չէին

Նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գործարարներին: Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ սահմանվել են խաղի կանոններ, որ բոլորն աշխատեն հավասար դաշտում, դուրս գան ստվերից:

Կլսե՞ն արդյոք գործարարները վարչապետ Հովիկ Աբրահամյանին` դուրս կգան ստվերից և կաշխատեն հավասար դաշտում: Կառավարության նիստից հետո այս և այլ մի քանի այլ հարցեր լրագրողները ուղղեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից:

Նախարարը նախ կարծիք հայտնեց, որ գործարարները ևս հայրենասեր են և պետք է իրավատնտեսական հարաբերությունների դաշտում փոփոխությունները ընկալեն ավելի ճիշտ:

Կ. Ճշմարիտյանը նշեց, որ պարզապես տնտեսաիրավական նոր հարաբերություններ են անհրաժեշտ, այն է` ստվերի կրճատում, փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ձեռնարկությունների միջև հարաբերությունների կարգավորում, նաև սոցիալ-տնտեսական զարգացում: Նախատեսվող ծրագրի աջակցությունը և այդ ծրագրի կատարումը էապես կախված է, թե խաղի կանոններն ինչպես կընդունվեն:

Դիտարկմանը, թե` չկայի՞ն խաղի կանոններ, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Կային, բայց բավարար չէին»:

Նախորդող հրապարակում՝ Հովիկ Աբրահամյանը ժամանակ է տվել գործարարներին
 

Էկոնոմիկայի նախարար. Խաղի կանոններ կային, բայց բավարար չէին