.jpg)
15/05/2014 19:24
Հայ շախմատիստները` «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում
Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) և Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում երկու տուրից հետո ունեն 1,5-ական միավոր և չորս այլ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: