Բացասական պատասխան` ճանապարհային տուգանքները նվազեցնելու առաջարկին
15/05/2014 17:46

Բացասական պատասխան` ճանապարհային տուգանքները նվազեցնելու առաջարկին

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը:

Նրանք առաջարկում են նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում սահմանված տուգանքի չափերը, ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից:

Բացի այդ, վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրում է տուգանքների չափերը, ուստի խնդրին կարելի է անդրադառնալ ուսումնասիրության արդյունքն ամփոփելուց հետո: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Բացասական պատասխան` ճանապարհային տուգանքները նվազեցնելու առաջարկին