.jpg)
15/05/2014 15:13
«Մուրացան» զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում պայթուցիկ են փնտրում
Այսօր՝ ժամը 14.35-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: