.jpg)
Պարզվել է Նահապետավան գյուղում հոշոտված քաղաքացու ինքնությունը
Պարզվել է մայիսի 13-ին Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերված, հոշոտված քաղաքացու ինքնությունը: Նա 2013թ.-ի հոկտեմբերի 7-ից ստիկանության Աշտարակի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, 1966 թ. ծնված Յուրիկ Մարտիրոսյանն է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արթիկի սարում գայլերը մարդ են կերել:
Նախորդող հրապարակում՝ Նահապետավան գյուղում տղամարդու հոշոտված դի է հայտնաբերվել