.jpg)
15/05/2014 13:08
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Քարվաճառ ու Քաշաթաղ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելության ժամանակ այցելել նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ: Այս մասին իր Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ համանախագահները Հայաստան կժամանեն մայիսի 16-ին: