Ծիրանի երկիրը ծիրան է ներկրում. Թուրքիայից, ՀԱՀ-ից ու Նոր Զելանդիայից
16/05/2014 20:30

Ծիրանի երկիրը ծիրան է ներկրում. Թուրքիայից, ՀԱՀ-ից ու Նոր Զելանդիայից

2014 թ-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից Հայաստան է ներմուծվել 35 կգ ծիրան, նույն ժամանակահատվածում Նոր Զելանդիայից ներկրվել է 36 կգ ծիրան: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը:

Արդեն ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 454 կգ ծիրան:

Ըստ ռիսկայնության երկրիների, աղբյուրի տեղեկացմամբ, Թուրքիայից ներկրված ծիրանի յուրաքանչյուր խմբաքանակ անցել է լաբորատոր փորձաքննություն, իսկ Նոր Զելանդիայից և ՀԱՀ-ից ներմուծված ծիրանը` սահմանային հսկողություն:

Հիշեցնենք, որ Գյուղատնետսության նախարարության տվյալներով գարնանային ցրտահարությունների հետևանքով Հայաստանը 90 տոկոսով զրկվել է ծիրանի բերքից. Սպասվում է առավելագույնը 8 հազար տոննա ծիրան, 2013թ-ի 89 հազար տոննա ծիրանի դիմաց:
 

Ծիրանի երկիրը ծիրան է ներկրում. Թուրքիայից, ՀԱՀ-ից ու Նոր Զելանդիայից