Արմեն Աշոտյանն՝ իր ինտերնետային ակտիվության մասին. Դա իմ անձնական գործն է
16/05/2014 19:47

Արմեն Աշոտյանն՝ իր ինտերնետային ակտիվության մասին. Դա իմ անձնական գործն է

Ժամը վեցից հետո ես իրավունք ունեմ զբաղվել ինչով ցանկանում եմ և բացառապես իմ անձնական գործն է, թե ինչով կզբաղվեմ շաբաթ- կիրակի օրերին: Այս մասին այսօր ԱԺ-ում ընթացքող քննարկման ժամանակ ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն քննադատությանը, թե ԿԳ նախարարի գործը կրթությունն է և ոչ թե սեփական կուսակցության շահերն ու տեսակետները Facebook-ում արտահայտելը:

«Իրականում, պարոն Մանուկյան, Դուք եք ինձ հիշեցնում, որ ես Հանրապետական կուսակցությունից եմ, դուք եք կուսակցականացնում իմ ելույթները, գործունեությունս` ամեն ինչը: Նաև այնպես եք անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ»,- ասաց Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով, որ Ազգային Ժողով է գալիս կրթական նախաձեռնություններով.

«Ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, և հենց Դուք եք ինձ դրդում հանդես գալ քաղաքական մեկնաբանություններով: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին, ապա թե′ որպես կուսակցական, թե′ որպես քաղաքացի ես ինչ կանեմ, դա իմ անձնական գործն է: Մի սահմանափակեք այն ըմբոշխնելու իմ ազատությունը»,- ասաց Կրթության և գիտության նախարարը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
 

Արմեն Աշոտյանն՝ իր ինտերնետային ակտիվության մասին. Դա իմ անձնական գործն է