.jpg)
Դատական կարգադրիչների ապրիլի աշխատավարձի չփոխանցված մասը հատկացվել է
Դատական կարգադրիչների ապրիլ ամսվա աշխատավարձերն իրավասու պետական մարմնի կողմից թերի են հաշվարկվել, ինչը դժգոհություն է առաջացրել կարգադրիչների շրջանում:
«Դատական դեպարտամենտում նկատել են խնդիրը, ինչն էլ իրավասու մարմնի հետ քննարկման արդյունքում շտկվել է: Գումարի մնացորդը վերադարձնելու հայտն արդեն ներակայցվել է համապատասխան նախարարություն: Այսինքն` նրանք շուտով պակասորդը փաստացի կստանան իրենց հաշիվներին»,- ասել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը` վստահեցնելով, որ խնդիրը եղել է սոսկ տեխնիկական:
Արսեն Բաբայանն իր գործընկեր կարգադրիչներին կոչ է արել նման դեպքերում լիարժեք պատասխան ստանալու համար զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ աղբյուրներով խնդիրը բարձրացնելուց առաջ նախ հարցերն ու խնդիրները քննարկել վերադասների հետ այն պարզ պատճառով, որ ուղիղ աշխատանքն ավելի արագ է ստանում արդյունք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն են ահազանգել Դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ, ովքեր դժգոհել են, որ ապրիլի աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչպես նաև աշխատակիցներից պարտադիր պահումներ են կատարվել 10-հազարական դրամ և առանց հիմնավորման:
Նախորդող հրապարակում՝ «Ռեկետ»՝ դատական դեպարտամենտում. Աշխատակիցներն ահազանգում են