Փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
16/05/2014 19:55

Փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Արշավիր Խալափյանի (արտոնագիր թիվ 731) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ քաղաքացի Աշոտ Արամի Կույումջյանի ներկայացուցչի դիմումի և զանգվածային լրատվական միջոցի հրապարակման հիման վրա: Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից: 
 
ՀՀ փաստաբանների պալատն արձանագրում է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:
 
 

 

Փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել