Բակո Սահակյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչին
16/05/2014 17:38

Բակո Սահակյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախի զարգացման գործում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունը` հույս հայտնելով, որ նման հայրենանվեր կեցվածք կառույցը կցուցաբերի նաև ապագայում: 

Բակո Սահակյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչին