Բլատտեր. «Կատարի ընտրությունը սխալ էր»
16/05/2014 19:11

Բլատտեր. «Կատարի ընտրությունը սխալ էր»

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի գործկոմն իզուր է որոշել աշխարհի 2022 թ. առաջնությունն անցկացնել Կատարում:

Հիշեցնենք, որ այդ որոշումը ՖԻՖԱ-ն կայացրել է 2010 թ. դեկտեմբերին: Այն այնուհետև կոշտ քննադատության ենթարկվեց, քանզի, ինչպես հայտնի է, Կատարում ամռանն օդի ջերմաստիճանը շատ բարձր է: Փորձեր կատարվեցին` կապված առաջնությունը ձմռանն անցկացնելու հետ, սակայն այդ նախաձեռնությունն աջակցություն չստացավ:

Նաև լուրեր եղան, որ Կատարը կաշառել է ֆուտբոլային պաշտոնյաներին` ֆուտբոլային մրցաշարի կազմակերպման իրավունքին տիրանալու համար:

Բլատտերը, ով նախկինում հայտարարել է, որ Կատարի ընտրությունը գոհացնում է իրեն, այժմ այլ բան է ասում:

«Իհարկե, դա սխալ էր: Բայց բոլորս էլ գիտենք, որ կյանքը կազմված է նաև սխալներից: Ավելի վաղ խոսվել է այն մասին, որ Կատարում ամռանն օդի ջերմաստիճանը շատ բարձր է: Նման պայմաններում շատ դժվար է ֆուտբոլային մրցաշար անցկացնել: Սակայն գործկոմի վրա այդ հանգամանքը ոչ մի կերպ չազդեց, ուստի Կատարի հայտը հաղթեց մեծ առավելությամբ»,- նշել է նա:

Բլատտեր. «Կատարի ընտրությունը սխալ էր»