.jpg)
Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել
Նախօրեին ժամը 21.23-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.23-ին սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան - Հայաստան սահմանային գոտում ՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: