.jpg)
Արագածոտնի մարզում ձկների անկում է գրանցվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, մոտ 100 մ տարածքում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ): Այսօր նախարարությունը ահազանգ է ստացել, որ Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ինչպես նաև հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել: