.jpg)
ՀՀԿ փակ նիստում ներկայացվեց Կառավարության նոր ծրագիրը
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ փակ նիստը, որի ժամանակ ներկայացվեց Կառավարության նոր ծրագիրը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Կառավարության ծրագիրը ներկայացրել է պատգամավորներին ու սպասում է նրանց առաջարկներին:
«Հիմնական շեշտադրումներն արվել են տնտեսության զարգացման, աղքատության վերացման, արտագաղթի նվազեցման վրա: Նմանատիպ հարցեր, որոնք կարևոր են մեր երկրի համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ խոստանալով, որ առաջիկայում հանդիպում կլինի ու պատգամավորները կներկայացնեն իրենց առաջարկները: Դրանք կներկայացվեն նաև լրագրողներին:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ևս լրագրողների հարցերին սեղմ պատասխանեց, ասաց, որ Կառավարության նոր ծրագիրը լինելու է և՛ հնի շարունակությունը, և՛ լրացումներ է ունենալու:
Հարցին, թե նոր ծրագիրն արդյոք ավելի իրատեսակա՞ն է լինելու, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Ագրեգացիան նվազեցրել են, կոնկրետացումներ կան»: