Փոխվարչապետ. Հ. Աբովյանը քաջատեղյակ է մարզի խնդիրներին
16/05/2014 13:17

Փոխվարչապետ. Հ. Աբովյանը քաջատեղյակ է մարզի խնդիրներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին:

Փոխվարչապետը երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշեց, որ նա ունի թե օրենսդիր մարմնում, թե պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձ, երկար տարիներ աշխատում է մարզում և քաջատեղյակ է մարզի խնդիրներին:

Նա վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Փոխվարչապետը կարևորեց մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ կատարումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար: 

Փոխվարչապետ. Հ. Աբովյանը քաջատեղյակ է մարզի խնդիրներին