.jpg)
Ժունինյո. «Երբեք չեմ թաքցրել, որ ուզում եմ մարզիչ լինել»
Ֆրանսիական «Լիոնի» համար լեգենդար անհատականություն Ժունինյո Պեռնամբուկանոն այդ թիմի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է: 39-ամյա Ժունինյոն, ով ֆուտբոլիստի կարիերան ավարտել է այս տարվա սկզբին, կարող է փոխարինել Ռեմի Գարդին:
«Լիոնի» նախագահ Օլան ինձ ասաց, որ իմ ազգանունը գլխավոր մարզչի 3-4 թեկնածուների շարքում է: Մեկ շաբաթից կամ 10 օրից կրկին կքննարկենք այդ հարցը,- նշել է Ժունինյոն RMC-ին տված հարցազրույցում:- Եթե անկեղծ, չէի սպասում, որ նախագահը կզանգահարի ինձ: Երբեք չեմ թաքցրել, որ ուզում եմ մարզիչ լինել, քանզի զգում եմ, որ կարող եմ կատարել այդ աշխատանքը»:
Տուգանային հարվածների հայտնի վարպետը «Լիոնում» հանդես է եկել 2001-2009 թթ.` անցկացնելով 248 խաղ և խփելով 75 գոլ: