.jpg)
«Բարսելոնը» պայմանավորվել է Մեսսիի հետ
«Բարսելոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը պայմանավորվել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի ստորագրման հարցում: Հաղորդվում է, որ կողմերը փաստաթուղթը կստորագրեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Նոր պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, բայց քանի որ Մեսսին գործող պայմանագիր ունի մինչև 2018 թ., այն կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարով` մինչև 2019 թ.: ԶԼՄ-ները ենթադրում են, որ արգենտինացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 20 մլն եվրո:
Ավելացնենք, որ Մեսսին «Բարսելոնի» կազմում անցկացրել է 424 խաղ և խփել 354 գոլ: