Ուկրաինացի պատգամավորի տարօրինակ պահվածը` YouTube-ի հիթ (Տեսանյութ)
16/05/2014 19:24

Ուկրաինացի պատգամավորի տարօրինակ պահվածը` YouTube-ի հիթ (Տեսանյութ)

Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինի եղբոր՝ պատգամավոր Դմիտրի Դոբկինի տարօրինակ պահվածքը Ռադայում դարձել է YouTube-ի նոր հիթ:

«Տարածաշրջանների կուսակցությունը» ներկայացնող պատգամավորի պահվածքը YouTube-ում դիտվել է արդեն կես միլիոն անգամ:

Տեսանյութը նկարահանվել է Գերագույն Ռադայի նիստի ընթացքում: Դոբկինի չի կարողանում հանգիստ նստել տեղում և տարօրինակ շարժումներ է անում:

Համացանցի օգտատերերը իրենց մեկնաբանություններում նշում են, որ Դոբկինը գտնվում է թմրանյութերի, մասնավորապես, կոկայինի ազդեցության տակ և նրա պահվածք հիշեցնում է թմրամոլի պահվածք:
 

Ուկրաինացի պատգամավորի տարօրինակ պահվածը` YouTube-ի հիթ (Տեսանյութ)