.jpg)
Բրիտանացի ուսանողները կհրաժարվեն սեքսից՝ հանուն համացանցի
Բրիտանացի ուսանողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանք պատրաստ են հրաժարվել սուրճից, սննդից և սեքսից, բայց ոչ համացանցից:
Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ Aruba Networks-ը Մեծ Բրիտանիայի համալսարանների պատվերով հարցումներ է իրականացնել պարզելու համար, թե ինչքանով է կարևոր ուսանողների համար առցանց ուսուցման, համացանցից օգտվելու ծառայությունները:
Հարցումները ցույց են տվել, որ երիտասարդությունը մեծ կախվածություն ունի համացանցից և պատրաստ է շատ բաներից հրաժարվել, միայն թե օգտվի համացանցից:
Ուսանողների 1/5-րդը օրեկան համացանցում անցկացնում է 5 ժամ, իսկ 65%-ը՝ համացանցին միանալու 3 սարքավորում ունի:
Հարցվածների կեսը պատրաստ է ուսում ստանալ դասաժամերից դուրս՝ համացանցի միջոցով: