.jpg)
Չինացին սնվում է շինարարական նյութերով (Տեսանյութ)
Չինաստանի 49-ամյա բնակիչ Յունշենգ Լոնգը 30 տարի շարունակ սնվում է ապակիով, երկաթով և շինարարական այլ նյութերով:
Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ չինացի հանքափորը նշել է, որ երբ ինքը 18 տարեկան է եղել, կրկեսային դերասաններից մեկը սովորեցրել է սնվել երկաթով:
Այժմ իր որովայնը կարծես բետոնից լինի, իսկ կոկորդը՝ երկաթից: Լոնգը նշում է, որ կարողանում է միանգամից ուտել 10 կգ մեխ, ապակի և այլ նյութեր և իր հետ ոչինչ չի պատահում և ինքը առողջական խնդիրներ չի ունենում:
Չինացու խոսքով՝ իր տաղանդը անկրկնելի է և դեռևս անգերազանցելի: Նա նշել է՝ չկա որևէ նյութ կամ իր, որ ինքը չկարողանա ուտել ու չմարսել: