.jpg)
Վախթանգ Միրումյանը և Տիգրան Բարսեղյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։