Վարչապետի որոշմամբ մի քանի փոխնախարարներ հեռացվել են պաշտոններից
17/05/2014 14:12

Վարչապետի որոշմամբ մի քանի փոխնախարարներ հեռացվել են պաշտոններից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:

ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: 

Վարչապետի որոշմամբ մի քանի փոխնախարարներ հեռացվել են պաշտոններից