.jpg)
ԱՄՆ-ի դեսպան. Ադրբեջանում կարող է կրկնվել «եվրամայդանը»
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ իրենք ուշադիր հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, առաջին հերթին քաղաքական ակտիվիստների ձերբակալություններին և ճնշումներին:
Regnum գործակալության փոխանցմամբ՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները երբեմն ձեռնարկում են ԱՄՆ-ի համար անհասկանալի քայլեր:
Նրա խոսքով՝ ադրեբեջանական իշխանությունները հայտարարում են, որ ստիպված են գնալ այդպիսի քայլերի՝ հանուն կայունության, քանի որ Ադրբեջանը գտնվում է շատ վտանգավոր տարածաշրջանում:
Մորնինգսթարը նշել է, որ դա իսկապես այդպես է, սակայն իրենց դիրքորոշումը կայանում է նրանում, որ ինչքան բաց լինի քաղաքացիական հասարակությունը, այնքան ամուր կլինի կայունությունը: Դեսպանի խոսքով՝ դա բխում է ինչպես կառավարության, այնպես էլ հասարակության շահերից:
Ռ. Մորնինգսթարը նշել է, որ երբեմն Ադրբեջանի իշխանությունները անհասկանալի քայլերի են դիմում և տանջում են քաղաքացիներին: Դեսպանը հավաստիացրել է, որ իրենք միշտ խոսել են և շարունակելու են խոսել Ադրբեջանի կառավարության հետ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին:
ԱՄՆ-ի դեսպան ասել է, որ եթե Ադրբեջանի կառավարությունը շարունակի իրանացնել ավելի խիստ միջոցառումներ, չթողնի քաղաքացիական հասարակությանը շնչել, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել Բաքվում, եթե ոչ այսօր, ապա 5-10 տարի անց:
Դեսպանը հերքել է այն կարծիքը, թե Վաշինգտոնը զոհաբերում է ժողովրդավարությունը հանուն էներգետիկ շահերի: Նրա խոսքով՝ դա այդպես չէ և իրենք չեն պատրաստում գազ ու նավթ գնել Ադրբեջանից, այլ ցանկանում են Ադրբեջանի օգնությամբ նվազեցնել Եվրոպայի շուկայում ՌԴ-ի գազային մոնոպոլիան: