Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. Վիրավորվել է 4 մարդ (Տեսանյութ)
17/05/2014 14:30

Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. Վիրավորվել է 4 մարդ (Տեսանյութ)

«Վերնիսաժի» տարածքում կրակոցներ են լսվել: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը այս մասին ահազանգ է ստացել ժամը 13.00-ի սահմաններում, մի քանի անձիք հոսպիտալացվել են:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` կրակել են ավտոմեքենայի պատուհանից:

Վիրավորները տեղափոխվել են Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղից մեր հետ զրույցում ասացին, որ վիրավորները 4-ն են: Վնասվածքները միջին ծանրության են: Վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժնում:

Տեսանյութը՝ haynews.am-ի:

 

Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. Վիրավորվել է 4 մարդ (Տեսանյութ)