Խորհուրդ չի տրվում երթևեկել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով
17/05/2014 15:14

Խորհուրդ չի տրվում երթևեկել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Լարսի հատվածում փլված է տեղի ունեցել: Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ կլինի ևս մի քանի օր:

Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհից:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նախորդող հրապարակում՝ Փլվածք՝ Լարսի հատվածում. Հողազանգվածի տակ մեքենաներ են մնացել

Խորհուրդ չի տրվում երթևեկել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով