Թուրքիայի հանքում զոհերի թիվն ավելացել է. Լուսանկարներ
17/05/2014 15:04

Թուրքիայի հանքում զոհերի թիվն ավելացել է. Լուսանկարներ

Թուրքիայի Մանիսա նահանգի ածխահանքում օրերս տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը արդեն հասել է 292-ի: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի խոսքերը մեջբերում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

«Վթարի պահին հանքում գտնվել է 787 մարդ, նրանցից 485-ին հաջողվել է փրկել»,- հայտնել է նախարարը։



Փրկարարներն ածխահանքից դուրս են բերել ևս 8 դի, սակայն գետնի տակ շարունակում է մնալ մոտ տասը հանքափոր։ Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ գետնի տակ ողջ մնացած հանքափորերի թիվը հասնում է 17 կամ 18-ի: Հանքափորներին տարհանելու աշխատանքները շարունակվում են, սակայն ողջ մնացածների հայտնաբերելու հույս գրեթե այլևս չկա։ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն հրապարակել է նաև զոհվածների անունների ցանկը:

Նախորդող հրապարակում՝ Թուրքիայի հանքում մահացել է 270 մարդ. Մեղադրում են իշխանություններին
 

Թուրքիայի հանքում զոհերի թիվն ավելացել է. Լուսանկարներ