Պարզվել է «Վերնիսաժում» կրակոցների հետևանքով տուժածների ինքնությունը
17/05/2014 16:05

Պարզվել է «Վերնիսաժում» կրակոցների հետևանքով տուժածների ինքնությունը

«Վերնիսաժում» տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածների ինքնությունը պարզվել է: Aysor.am-ի թղթակցին Առաջին Համալսարանական հիվանդանոցից հատնել են, որ տուժել են 30-ամյա Հարությունյան Նորայրը, 64-ամյա Բադալյան Ալբինան, Հովհաննիսյան Վալերին, ում տարիքը դեռևս  պարզված չէ, 72-ամյա Հայրապետյան Մնացականը, ինչպես նաև՝ 30-ամյա Սուքիասյան Մյասնիկ:

Վիրավորներից 4-ը վիրահատվում են, իսկ մեկին նախապատրաստում են վիրահատության:

Նշենք նաև, որ բոլոր տուժածների մոտ վնասվել են ստորին վերջույթները, նրանց վիճակը միջին ծանրության է:

Մեր տեղեկություններով՝ Հայրապետյան Մնացականը և Բադալյան Ալբինան նշել են, որ իրենք պատահաբար են վիրավորվել:

«Մեկը Վերնսիաժի մոտ կրպակ ունի, իսկ մյուսը՝ անցնում էր տեղանքով»,- ասել են հիվանդանոցից:
 
Նախորդող հրապարակում՝ «Վերնիսաժում» տեղի ունեցած միջադեպի վերբերյալ չկա որևէ վարկած

Պարզվել է «Վերնիսաժում» կրակոցների հետևանքով տուժածների ինքնությունը