.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Այսօր հյուսիսային շրջաններում, մայիսի 18-21-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 18-21-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևանում ցերեկը սպասվում է +26 +28, երեկոյան +18 +20, գիշերը +12 +14 աստիճան: