.jpg)
Բերեզովսկի. «Կարող են գնահատել, թե ինչ մարզավիճակում եմ»
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «R-Спорт» գործակալությանը տեղեկացրել է, որ Մոսկվայի «Դինամոյում» մրցելույթները շարունակել-չշարունակելու հարցի վերաբերյալ հստակ նորություն կունենա մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում:
«Մինչև հունիսի վերջը գործող պայմանագիր ունեմ: Հիմա դեռ պարզ չէ` կմնամ մոսկովյան թիմում, թե ոչ: Հիմա Հայաստանի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվում եմ ընկերական հանդիպումներին, որոնք հիանալի փորձություն են ինձ համար, քանի որ երկար ժամանակ զրկված էի խաղային պրակտիկայից:
Կարծում եմ, այդ խաղերի ընթացքում կարող են հետևել ու գնահատել, թե ինչ մարզավիճակում եմ: Հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը շատերին է հրավիրել` նրանց հետ ծանոթանալու նպատակով»,- նշել է Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Բերեզովսկին «Դինամոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է ընդամենը 3 անգամ` բաց թողնելով 2 գնդակ: