.jpg)
Գեղաշենում հարկադիր սպանդի է ենթարկվել 48 խոշոր եղջերավոր կենդանի
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում բրուցելոզի պատճառով հարկադիր սպանդի է ենթարկվել 48 խոշոր եղջերավոր կենդանի: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը՝ հավելելով, որ տարածման աղբյուրը, ամենայն հավանականությամբ, այլ մարզերից հիվանդ կենդանու տեղափոխումն է Գեղաշեն:
Ա. Սուքիասյանը նաև փոխանցեց, որ բացի Կոտայքի մարզից, բրուցելոզի մեկ-երկու դեպք գրանցվել է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում. Կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվել:
Համայնքում շուրջօրյա հսկողություն է սահմանված, համայնքից արգելված է կենդանիների մուտք-ելքը. Կատարվում է անասնագլխաքանակի հաշվառում և նմուշառում. Մանր եղջերավոր կենդանիների մոտ բրուցելոզի դեպքեր չեն արձանագրվել: