Բանաձև, որը կօգնի որոշել ձեր ճիշտ քաշը
19/05/2014 20:30

Բանաձև, որը կօգնի որոշել ձեր ճիշտ քաշը

Երե դուք որոշել եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա նախ և առաջ պետք է հասկանալ՝ արդյոք այդ կլիոգրամներն իսկապես ավելո՞րդ են՝ հաշվի առնլեվ ձեր հասակն ու մի շարք այլ չափանիշներ: Այս մասին գրում է Ladynews.am-ը:

Բացի այդ չափազանց կարևոր է, որ ձեր մարմնի վրա ճարպերը ճիշտ բաշխված լինեն: 

Օրինակ գոտկատեղի հատվածում ճարպերի պակաս կամ ավել լինելը հասկանալու համար օգտագործվում է մի պարզ բանաձև: 

Ձեր գոտկատեղի չափը սանտիմետրերով բաժանեք կոնքերի տվյալի վրա: Եթե 0,8-ից բարձր թիվ ստանաք, ապա այդ հատվածում նիհարելու կարիք ունեք:  

Իսկ ընդհանուր առմամբ ձեր հասակի ու քաշի ճիշտ հարաբերակցությունը հասկանալու համար բժշկության մեջ կիրառվում է մարմնի քաշի և հասակի հարաբերակցության գործակիցը (ՔՀԳ-ն): 

ՔՀԳ-ն ստանալու համար մարմնի քաշը (կգ-ներով) բաժանում են և հասակ (մ-երով) քառակուսու վրա: 

ՔՀԳ-ն՝ 19-ից ցածր է

Այս դեպքում ձեր քաշը նորմայից ցածր է ու հետագա նիհարելը վտանգավոր է առողջության համար:

ՔՀԳ-ն` 19 -24

Քաշն անհրաժեշտ սահմաններում է: Սակայն, եթե ավելի կատարյալ կառուցվածք եք ցանկանում՝ կարող եք զբաղվել սպորտով և խմբագրել սննդակարգը:

ՔՀԳ-ն` 24-30

Ձեր քաշը նորմայից մի քիչ բարձր է: Փորձեք ավելի ճիշտ սնվել:

ՔՀԳ-ն` 30-40

Ձեր քաշը զգալիորեն գերազանցոմ է նորման: 

ՔՀԳ-ն` 40

Ձեր քաշը չափազանց բարձր է: Դիմեք դիետոլոգի:

Բանաձև, որը կօգնի որոշել ձեր ճիշտ քաշը