Նստակյաց աշխատանք ունեցողները կարող են այլևս չանհանգստանալ գիրացումից
19/05/2014 19:53

Նստակյաց աշխատանք ունեցողները կարող են այլևս չանհանգստանալ գիրացումից

Բոլոր նստակյաց աշխատանք ունեցողները կարող են չանհանգստանալ գիրանալու և ավելորդ քաշի հետ կապված հարցերով: 

Մեծ Բրիտանիայի Չեստեր համալսարանի մասնագետները վստահեցնում են, որ նստակյաց աշխատանք ունեցողների համար բավարար է 3 ժամ կանգնած աշխատել, որպեսզի տարեկան մինչև 4 կգ նիհարեն:

Մասնագետները կարծում են, որ աշխատավայրում օրական 3 ժամ կանգնած մնալով` գրասենյակի աշխատակիցները նվազեցնում են ավելորդ քաշ ունենալու ռիսկերը, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունների` սրտանոթային, արյունատար համակարգի հիվանդությունների և թրոմբների առաջացման հավանականությունը:

Նստակյաց աշխատանք ունեցողները կարող են այլևս չանհանգստանալ գիրացումից