.jpg)
Արթուր Ջավադյան. Պետք է պարտադիրի դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում քննարկվում է ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության նշանակման հարցը:
Այսպես` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանին հարցրեց, թե ԿԲ բարձր վարձատրվող իրավաբանները երբևէ իրեն զեկուցե՞լ էին, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ օրենսդրությունում հակասահմանադրական դրույթեր կան:
Բացի այդ` ՀԱԿ պատգամավորը հարցրեց նաև, թե ո՞րն է լինելու կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԿԲ դիրքորոշումը:
Ի պատասխան Ա. Ջավադյանը միայն ասաց, որ վերջին վեց տարվա ընթացքում ԿԲ-ում աշխատավարձերի բարձրացում չի եղել:
Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ հարցին, ապա Ջավադյանն ասաց, որ օրենքի վրա աշխատել են ինչպես ԿԲ-ի, այնպես էլ Հայաստանի այլ ու արտերկրի լավագույն մասնագետները: Սահմանադրական դատարանը ուշադրություն է հրավիրել օրենքում առկա բացերի վրա, իսկ ԿԲ-ն, Ջավադյանի խոսքով, կփորձի լրացնել այդ բացը:
«Պետք է այնպես անել, որ օրենքի դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը: Առանց այդ պարտադիր բաղադրիչի այդ օրենքի շարժիչ ուժը կորում է»,- ասաց ԿԲ նախագահի թեկնածուն: