.jpg)
Կրուիֆ. «Ռոնալդուն և Մեսսին ամենավառ ներկայացուցիչներն են»
Լեգենդար Յոհան Կրուիֆը կարծում է, որ Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին հավասարաչափ տաղանդավոր են, սակայն նրանց խաղաոճը տարբեր է: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Մեսսին և Ռոնալդուն ժամանակակից ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներն են և աչքի են ընկնում յուրահատուկ խաղաոճերով: Նրանցից մեկը ցուցադրում է մաքուր տեխնիկա, մյուսը` ֆիզիկական պատրաստականություն: Ինձ դուր է գալիս դիտել նրանցից յուրաքանչյուրի խաղը: Միանգամից ակնհայտ է, թե որքան տարբեր ֆուտբոլիստներ են նրանք:
Վստահաբար կարող եմ ասել, որ Ռոնալդուն և Մեսսին հավասարաչափ գրավիչ են: Ինձ դուր է գալիս տեսնել ֆուտբոլի լավագույն նմուշները»,- նշել է Կրուիֆը: