.jpg)
Մ. Հակոբյանը համանախագահներին ներկայացրել է հրադադարի խախտման դեպքերը
Նախօրեին՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Այս մասին հայտնում են Պաշտպանության Բանակի լրատվական բաժնից:
Հանդիպման ընթացքում հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, անդրադարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և դրանց հետևանքներին: Մասնավորապես, պաշտպանության նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից առաջնային գծում պարբերաբար կատարվող սադրիչ քայլերի, այդ թվում նաև դիվերսիոն հետախուզական գործողությունների վրա:
Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին: