.jpg)
Ռոնալդուն և Սուարեսը կիսեցին մրցանակը
Եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն ռմբարկուներ Քրիշտիանու Ռոնալդուն և Լուիս Սուարեսը կիսեցին «Ոսկե խաղակոշիկը»: «Ռեալի» և «Լիվերպուլի» հարձակվողներն 2013/14 թթ. մրցաշրջանում դարձել են 31 գոլի հեղինակ:
Սուարեսն առաջին անգամ է նվաճում այս մրցանակը, իսկ ահա Ռոնալդուն 3-րդ անգամ է դառնում «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր` հավասարվելով «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Ֆուտբոլի պատմության մեջ սա 2-րդ դեպքն է, երբ լավագույնի կոչմանն արժանանում են միանգամից 2 ֆուտբոլիստներ: 2004/05 թթ. մրցաշրջանում «Ոսկե խաղակոշիկը» կիսել են նաև Թիերի Անրին և Դիեգո Ֆորլանը:
Նշենք, որ այս տարի 3-րդ տեղում է Լիոնել Մեսսին: Տասնյակում են նաև Դիեգո Կոստան, Դանիել Ստարիջը, Ռոբերտ Լևանդովսկին, Լուկա Տոնին, Յայա Տուրեն և այլոք: