.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիին և նրա ուղեկցող անձանց: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից;
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Կիմ Բակշիին` Արցախի և Հայաստանի, մեր ժողովրդի պատմության ու մշակույթի մասին արժեքավոր գործեր ստեղծելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա կարեւոր է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ արտաքին աշխարհի համար:
Հանդիպմանը մասնակցում էր մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: