.jpg)
Կառավարության ծրագիրը խորհրդարանում կքննարկվի վաղը
Նոր Կառավարության ծրագիրը խորհրդարանում կներկայացվի և կքննարկվի վաղը: Այս մասին ԱԺ նիստին քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ Կառավարությունն իր ծրագիրը խորհրդարան պետք է ներկայացնի այսօր՝ 16:30-ին, բայց քանի որ ԿԲ նախագահի թեկնածուի հարցը դեռ շարունակվում է քննարկվել, գործադիրի ծրագիրն ԱԺ-ում կքննարկվի վաղը:
Նախորդող հրապարակումներ՝ Արթուր Ջավադյանն առաջադրվել է ԿԲ նախագահի պաշտոնում
«Կառավարությունը հռչակում է` գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է»