11-ամյա պարուհու մասնակցությամբ Siaյի տեսահոլովակը ռեկորդ է գրանցում
19/05/2014 19:11

11-ամյա պարուհու մասնակցությամբ Siaյի տեսահոլովակը ռեկորդ է գրանցում

Ավստրալացի երգչուհի Sia-ի «Chandelier» երգի տեսահալովակը գրանցել է ռեկորդ` իր անհավանական դիտումների քանակով: Ինչպես գրում է dailymail-ը, տեսահոլովակը 11-ամյա պարուհու մասնակցությամբ  համարվում է իսկական սենսացիա: Այն երկու շաբաթվա ընթացքում Youtube-ում ավելի քան 10 միլիոնից ավելի դիտում է ունեցել:

11-ամյա պարուհին իր անզուգական պարով կարողացել է փոխանցել երգի հուզական ֆոնը, տեսահոլովակում որևէ հնարք կիրառված չէ, աղջիկն ուղղակի պարում է: 

11-ամյա պարուհու մասնակցությամբ Siaյի տեսահոլովակը ռեկորդ է գրանցում